Հունիսի 7-11-ը կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում հունիսի 7-11-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: