Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայում ափհանմանը հաջորդած արյունալի մարտերում զոհված արևմտյան դաշինքի զինծառայողների հիշատակին:
1944 թվականի հունիսի 6-ին արևմտյան դաշինքի ստորաբաժանումները դեսանտային լայնածավալ գործողությամբ հասել են Ֆրանսիայի հյուսիսաևելյան շրջանի՝ Նորմանդիայի ափ և ներքաշվել Գերմանիայի բանակի հետ ծանր մարտերի մեջ:
Հազարավոր զոհերի գնով արևմտյան դաշինքը գրավել է գերմանացիների դիրքերը: Այդպիսով մեկնարկել է Ֆրանսիայի, ապա՝ Արևմտյան Եվրոպայի մնացած երկրների ազատագրումը:
Ափհանման օրը հետագայում անվանել են D-Day, բուն ռազմական գործողության անունն էր «Տիրակալ»:
Գործողության միացյալ հրամանատարն ամերիկացի գեներալ Դուայթ Այզենհաուերն էր:
Այդ գործողությունը ծանր հարված է հասցրել գերմանացիներին և արագացրել է ֆաշիստական երկրի պարտությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ափհանման օրվա 70-ամյակի միջոցառումներին, սակայն այս տարի նրան չեն հրավիրել: