Բրյուսել այցի վերջին օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը ավելի կոշտացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինային խաղաղությունը վերադարձնելու համար:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը «անսասան աջակցության համար»:
Տուսկի խոսքով՝ Զելենսկին «ուժեղ և կարևոր ազդանշան» է թողել: «Եվրամիությունը միշտ օգնելու է Ուկրաինային ամրապնդել ժողովրդավարության հիմքերը, պայքարել կոռուպցիայի դեմ, կայունացնել տնտեսությունը, և դաշինքը հավատարիմ է մնալու իր հանձնառությանը Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հարցերում», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը: