Մատչելիության հղումներ

Պաշտպանը բողոքարկել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալման մասին որոշումը


2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքարկել է ձերբակալման մասին որոշումը:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել էր, որ 2008-ին ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG