Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Նախագահ Պուտինն առանձին, երկկողմ հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահի, Հայաստանի վարչապետի, Սլովակիայի վարչապետի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ», - հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կմեկնարկի վաղը:
Միջոցառումը հիմնադրվել է 20 տարի առաջ՝ 1997-ին, վերջին տասնամյակում այն անցնում է Ռուսաստանի նախագահի հովանու ներքո: