Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով նիստը հետաձգվեց


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր։

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով։

Բաղդասարյանը նշեց, որ գիշերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել. - «Անձը, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ բուժում չի ստանում, և պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանն այսօր ներկա չէ այս դատական նիստին»։

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

62-ամյա Գրիգորյանը կալանքի տակ է հունվարից, մարտից գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, փաստաբանների պնդմամբ՝ առողջական վիճակը ծանր է։

52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG