Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր փոխնախարարներ նշանակելու որոշումներ է ստորագրել:
Վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի, Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, Գեղամ Վարդանյանը՝ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի, Ավագ Ավանեսյանը և Արտակ Քամալյանը՝ Էկոնոմիկայի նախարարի, Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ: