Մատչելիության հղումներ

Զելենսկու առաջին արտասահմանյան այցը՝ Բրյուսել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, մայիս, 2019թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, մայիս, 2019թ.

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առաջին արտասահմանյան այցն է կատարում: Նա մեկնում է Բրյուսել, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշինքի այլ ղեկավարների հետ:

Զելենսկին նաև մասնակցելու է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստին:

Ուկրաինայի ղեկավարի խոսնակ Յուլիա Մենդելի փոխանցմամբ, «նախագահը Բրյուսելում քննարկելու է երկրի արևելյան շրջանում պատերազմի ավարտին ուղղված միջազգային ջանքերն ակտիվացնելու ուղիները»։

Վաղը Զելենսկին հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Քաղաքական փորձ չունեցող դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին է ստանձնել նախագահի պաշտոնը: Նա ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է Պետրո Պորոշենկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG