Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերստին հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի С-400 (S-400) տեսակի ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործարքից:
«Մենք պայմանագիր ենք կնքել Ռուսաստանի հետ, մենք վճռակամ ենք և չենք վերանայի մեր նպատակը», - հայտարարել է Էրդողանը Ստամբուլում առավոտյան Ռամադան ամսվա ավարտին նվիրված աղոթքից հետո:
Նա ասել է, որ ամերիկացիները փորձում են համոզել ռուսական զենքի փոխարեն գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը, սակայն ռուսական կողմի առաջարկն ավելի շահավետ է:
S-400 տեսակի համալիրներ ձեռք բերելու Թուրքիայի ծրագիրը լուրջ խնդիրներ է առաջացրել Անկարայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում:
Միացյալ Նահանգները սպառնացել է գործարքի իրականացման դեպքում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: