ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովը հայտարարել է, որ լսումներ կանցկացնի ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների՝ շուկայում ստեղծած հնարավոր մենաշնորհի վերաբերյալ:
Փորձագետները կարծում են, որ այս քննությունը կվերաբերի այնպիսի ընկերությունների, ինչպիսին են Amazon-ը, Apple-ը, Facebook-ն ու Google-ը:
Հանձնաժողովն իր հայտարարության մեջ շեշտել է, որ քննարկելու են նաև այն հարցը, թե որքանով է գործող հակամենաշնորհային օրենսդրությունը, որն ընդունվել է ինտերնետի զարգացումից առաջ, համապատասխանում ներկայիս իրավիճակին:
Հանձնաժողովի այս նախաձեռնությունը թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների աջակցությունն է ստացել: