Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ում պատրաստ են ընդունել Հյուսիսային Մակեդոնիային․ Ստոլտենբերգ


Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ ասուլիսը Սկոպյեում, 3-ը հունիսի, 2019թ․
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ ասուլիսը Սկոպյեում, 3-ը հունիսի, 2019թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Մակեդոնիա երկօրյա այցի ընթացքում հայտարարել է, որ իրենք պատրաստ են բալկանյան այդ երկիրն ընդունել Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամ:

ՆԱՏՕ-ին անդամակցությունը անվտանգություն և բարգավաճում կբերի Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդին, ասել է Ստոլտենբերգը Սկոպյեում վարչապետ Զորան Զաևի հետ հանդիպումից հետո։

ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը ստեղծվեց բալկանյան այդ երկրի անվանման վերաբերյալ Հունաստանի հետ երկարատև վեճի կարգավորումից հետո: Հանրաքվեի արդյունքում Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG