Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնեց:
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները Վերաքննիչում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 12-ի որոշումը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։
Ինքնաբացարկի միջնորդության բավարարումից հետո, գործը կքննի մեկ այլ դատավոր, նրա անունը հայտնի կդառնա առաջիկայում։
Մանրամասները տե՛ս այստեղ