Հունիսի 3-4-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:
Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: