Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը


Ձայների 85 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի վիճահարույց նախագիծը։

Համաձայն լրամշակված օրենքի, մինչև մեկ տոննա ներկրվող ցեմենտի տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ։

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:

Ներկրվող ցեմենտը հարկելու մասին այս նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց ապրիլի 19-ին: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։ ԲՀԿ-ականները պնդում էին, որ սա չի կարող արդյունավետ լուծում համարվել, եթե տուրք չի սահմանվում նաև ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, որը նույնպես էժան է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG