Անգլիական «Լիվերպուլ» ակումբը նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում Մադրիդի «Էստադո Մետրոպոլիտանո» մարզադաշտում Լիվերպուլի թիմը 2:0 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նկատմամբ:
Հաշիվը 2-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը՝ 11-մետրանոցից, 87-րդ րոպեին Դիվոք Օրիգին կրկնապատկեց այն: