Մատչելիության հղումներ

Մելցեր. «Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվել»


Մեծ Բրիտանիա - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բանտի ավտոբուսում, Լոնդոն, 1-ը մայիսի, 2019թ.
Մեծ Բրիտանիա - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բանտի ավտոբուսում, Լոնդոն, 1-ը մայիսի, 2019թ.

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերն ասել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվել տարիներ շարունակ թշնամական մթնոլորտում գտնվելու հետևանքով:

Այդ մասին Մելզերը հայտարարել է այսօր Ժնևում: Մելցերը և ևս երկու բժիշկներ մայիսի 9-ին այցելել են բրիտանական բանտում պահվող Ասանժին:

«Պարոն Ասանժին տարիներ շարունակ միտումնավոր պահել են բիրտ, անմարդկային, նվաստացուցիչ պայմաններում», - ասել է Մելզերը:

47-ամյա Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքից վտարվելու պահին:

Միացյալ Նահանգները պահանջում է արտահանձնել Ասանժին և նրան մեղադրում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի եղանակով հայթայթելու և հրապարակելու համար:

«2010 թվականից ի վեր Ասանժի դեմ իրականացվել է ահաբեկումների, սպառնալիքների, զրպարտության աննախադեպ արշավ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և վերջին շրջանում՝ նաև Էկվադորի կողմից», - ասել է Մելցերը:

Ասանժի առողջական վիճակի վատթարացման հետևանքով մայիսի 30-ին ԱՄՆ-ի պահանջով նախատեսված արտահանձման հարցով դատական լսումները տեղի չեն ունեցել: Դատարանը վճռել է լսումներն անցկացնել հունիսի 12-ին:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պահվում է բրիտանական բանտի հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG