Մատչելիության հղումներ

Վերակազմակերպվող նախարարություններում փոխնախարարներն ազատվել են պաշտոններից


ՀՀ կառավարության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ կառավարության շենքը Երևանում, արխիվ

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում, ինչպես հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները, ասված է հաղորդագրությունում:

Այս ամիս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենսդրական փոփոխություններով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG