Մատչելիության հղումներ

Իսրայելի նորընտիր Քնեսեթն ինքնալուծարվում է


Իսրայել - Վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քնեսեթում, Երուսաղեմ, 29-ը մայիսի, 2019թ․
Իսրայել - Վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քնեսեթում, Երուսաղեմ, 29-ը մայիսի, 2019թ․

Իսրայելում նորընտիր Քնեսեթը ինքնալուծարման որոշում է կայացրել, քանի որ վարչապետ Բենյամին Նեթանյահուին, առաջին անգամ երկրի պատմության մեջ, չի հաջողվել սահմանված ժամկետում կոալիցիոն կառավարություն ձևավորել: Նոր ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը տեսականորեն կարող էր կոալիցիա ձևավորել աջակողմյան մյուս ուժերի հետ, սակայն նրանցից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի կուսակցությունը, որը հինգ մանդատ էր ստացել 120-տեղանոց խորհրդարանում, այդպես էլ չհամաձայնեց միանալ:

Նեթանյահուն փորձել էր համագործակցության եզրեր գտնել նաև ձախակողմյան Աշխատանքային կուսակցության հետ, բանակցությունները, սակայն, արդյունք չէին տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG