Մատչելիության հղումներ

Վանեցյան․ Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը զբաղվում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպի գործով, գործն ամբողջությամբ բացահայտված է: Այդ մասին Արթուր Վանեցյանը հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Միջադեպի պատճառը, ըստ Վանեցյանի, ֆինանսական հարցերն են եղել։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել: Բաբայանի գրասենյակի պնդմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

«Ազատ Հայրենիք»-ում «կուսակցությանը և նրա առաջնորդին ուղղված զրպարտանք» են որակել Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը:

Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG