Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Պաշտոնական հաղորդագրությունը հանդիպումից մանրամասներ չի փոխանցում, նշվում է միայն, որ կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս վիճակն ու բանակցությունների հետագա հեռանկարները:
Ավելի վաղ միջնորդները եղել էին Երևանում և Ստեփանակերտում, հայկական կողմերը, ըստ պաշտոնյաների, բարձրացրել էին Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության հարցը: