Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընտանիքների գրեթե կեսը բավարար գումար չունի սննդի և հագուստի, երկարաժամկետ իրերի համար. «Ռոսստատ»


Ռուսաստանցի ընտանիքների գրեթե կեսը բավարար գումար չունի սննդի և հագուստի, ինչպես նաև երկարաժամկետ իրեր, մասնավորապես՝ կահույք գնելու համար: Սրանք Ռուսաստանի վիճակագրական վարչության՝ «Ռոսստատ»-ի տվյալներն են, որոնք վերաբերում են անցած տարվա 4-րդ եռամյակին:

Նախորդ տարվա՝ 2017 թվականի տվյալների համեմատ, ըստ նույն աղբյուրի, իրավիճակը ավելի քան 1 տոկոսով բարելավվել է՝ 49.8 տոկոսից հասնելով 48.2 տոկոսի: Վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ հիմնականում երիտասարդ ընտանիքները և թոշակառուները սննդի և հագուստի ամենամեծ խնդիրն ունեն: Հարցվածների միայն 15 տոկոսն է ասել, որ կարող է սնունդ, թանկարժեք հագուստ գնել, վճարել կոմունալ ծախսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG