Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրենին


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Հայաստանի Զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG