Մատչելիության հղումներ

Huawei-ը դիմում է ամերիկյան դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել Կոնգրեսի սահմանած արգելքը


Հեռահաղորդակցության ոլորտում գործող չինական խոշորագույն ընկերությունը` Huawei-ը, դիմել է ամերիկյան դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել 2018-ի ամռանը Կոնգրեսի կողմից ընդունված «Ազգային պաշտպանության մասին օրենքը»:

Այդ օրենքով ամերիկյան դաշնային գերատեսչություններին և դրանց հետ համագործակցող մասնավոր ընկերություններին արգելվելու է օգտագործել Huawei-ի կողմից արտադրված սարքավորումներից: Ամերիկյան իշխանությունները չինական ընկերությանը կասկածում են Պեկինի օգտին լրտեսական գործունություն ծավալելու մեջ:

«Մենք վստահ ենք, որ ամերիկացի քաղաքական գործիչները կիբերանվտանգության թեման որպես պատրվակ են օգտագործում, որպեսզի հանրային աջակցություն ստանան միանգամայն այլ նպատակների հասնելու համար: Այս գործողություններն անվտանգության կեղծ զգացողություն են ստեղծում՝ շեղելով հանրության ուշադրությունը իրական մարտահրավերներից», - Շենժենում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Huawei ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Սոն Լիուպինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG