Մատչելիության հղումներ

Պեսկով. Հայաստանի վարչապետը կմասնակցի պետերբուգյան տնտեսական համաժողովին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող Միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

TACC գործակալության փոխանցմամբ՝ համաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: «Մյուս ղեկավարների մասնակցությունը ես առայժմ չեմ կարող ազդարարել, քանի որ վերջնական հաստատումներ դեռ չկան», - նշել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG