Մատչելիության հղումներ

Բոլթոն. Պարսից ծոցում վերջին հարձակման ժամանակ իրանական արտադրության ականներ են կիրառվել


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով՝ Պարսից ծոցում նավթատար տանկերների դեմ այս ամիս իրականացված հարձակումների հեղինակը ամենայն հավանականությամբ Իրանն է: Այս մասին Բոլթոնը հայտարարել է Աբու Դաբի այցի ժամանակ:

«Գրեթե հաստատ կարող եմ պնդել, որ տանկերների դեմ իրականացված հարձակման ժամանակ կիրառվել են իրանական արտադրության ծովային ականներ», - նշել է Բոլթոնը:

Սաուդյան «Ամջադ» և «Ալ Մազրուկա», Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ա. Միշել» և նորվեգական դրոշի տակ նավարկող «Անդրեա Վիկտորի» տանկերները հարձակման էին ենթարկվել մայիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG