Միացյալ Նահանգների նախագահի մի խումբ աջակիցներ սկսել են ինքնուրույն կառուցել Դոնալդ Թրամփի խոստացած պատը Մեքսիկայի հետ սահմանին՝ գումարը հայթայթելով համացանցում հանգանակության միջոցով:
Նախկին զինվորական Բրայան Քոլֆեյջը սոցիալական ցանցերում լուսանկար է տեղադրել Նյու Մեքսիկո նահանգում մետաղյա պարսպի շինարարությունից։ Նրա խոսքով՝ իրեն և իր համախոհներին հաջողվել է 22 միլիոն դոլար հավաքել: Հանգանակությունը սկսել են, երբ Կոնգրեսը հրաժարվել է ֆինսանսավորել պատի շինարարությունը: