Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է Վրաստանի նախկին նախագահ, 2015-16 թվականներին Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը:
Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի 2017 թվականի հուլիսին արձակած հրամանագրով:
Սաակաշվիլին 2015 թվականի դեկտեմբերին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից այն պատճառաբանմամբ, որ Վրաստանում արգելված է երկքաղաքացիությունը:
Հետագայում Սաակաշվիլիի և Պորոշենկոյի հարաբերություններում լուրջ լարվածույուն էր առաջացել:
Անցյալ տարվա փետրվարին ուկրաինացի սահմանապահները Սաակաշվիլիին արգելափակել էին Կիևի միջազգային օդակայանում և պարտադրել էին մեկնել Լեհաստան:
Ներկայումս Սաակաշվիլին բնակվում է Նիդերլանդներում, նրա կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Նիդերլանդների քաղաքացի է: