«Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում դրական զարգացումներ են սպասվում». այս մասին Ճապոնիա կատարած այցի շրջանակներում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Անձամբ ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի հետ կապված բազմաթիվ լավ զարգացումներ են լինելու: Ես դա զգում եմ, գուցե ճիշտ եմ, գուցե սխալվում եմ, սակայն ես նման զգացողություն ունեմ: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Միջուկային զենքի և [բալիստիկ] հթրիռների փորձարկումներ [վերջին շրջանում] չեն եղել: Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև խորը հարգանք է ձևավորվել», - հայտարարում էր Թրամփը:
Տոկիո այցի շրջանակում Սպիտակ տան ղեկավարը բանակցել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, ինչպես նաև հանդիպել է երկրի նոր կայսեր` Նարուհիտոյի հետ: