Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են


Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, արխիվ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին Tert.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո տեսակցության էր եկել Սերժ Սարգսյանը», - ասել է Սողոմոնյանը՝ հավելելով՝ տեղյակ չէ, թե ինչ են քննարկել նախկին նախագահները.- «Կարծում եմ, ավելի շատ անձնական հարցեր են քննարկվել, քան քաղաքական»:

Վիկտոր Սողոմոնյանը նաև ասել է, թե առաջիկայում Քոչարյանը հանդես է գալու հայտարարությամբ։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սահմանադրական կարգի և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը բուժզննում է անցել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը` կալանքից ազատ արձակելով նրան Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG