Մատչելիության հղումներ

Միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին


Ռուսաստանը փակել է Կերչի նեղուցը, 25-ը նոյեմբերի, 2019թ.
Ռուսաստանը փակել է Կերչի նեղուցը, 25-ը նոյեմբերի, 2019թ.

ՄԱԿ-ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը պարտավորեցրել է Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել անցած տարի Ղրիմի մերձակայքում կալանված ուկրաինական ռազմանավերն ու թույլ տալ, որ դրանց անձնակազմի 24 նավաստիները վերադառնան հայրենիք: Համբուրգում տեղակայված միջազգային դատարանն, ըստ այդմ, բավարարել է Ուկրաինայի պահանջը:

Ռուսական կողմը հրաժարվել էր դատաքննությանը մասնակցել: Ավելի ուշ, արձագանքելով դատարանի որոշմանը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե միջազգային տրիբունալը իրավասու չէ քննել Կերչի նեղուցում տեղի ունեցած այդ միջադեպը:

Կիևը, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ տեղի ունեցածը որակում են որպես ագրեսիա, նավաստիներին բնորոշում որպես ռազմագերի: Մոսկվան, մինչդեռ, պնդում է, թե ուկրաինացի նավաստիները ապօրինի հատել են Ղրիմի սահմանը, որը Ռուսաստանը բռնազավթել է 2014-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG