Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ.

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը։

«Քոչարյանն այսօր եղել է «Իզմիրլյան» ԲԿ-ում, հիվանդանոցում է մնացել 40 րոպե, հետազոտվել ու գնացել է: Փառք Աստծո, ախտաբանական որևէ լուրջ փոփոխություն չի հայտնաբերվել», - փոխանցեց Արմեն Չարչյանը։

Այլ հարցերի Չարչյանը չպատասխանեց։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը` կալանքից ազատ արձակելով նրան Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG