Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ էր կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանի պաշտոնից: