Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպաններ են նշանակվել Հորդանանում և Տաջիկստանում, հետ է կանչվել դեսպանը Վիետնամից


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Սիրիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գևորգյանին համատեղության կարգով Հորդանանում, և Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանին համատեղության կարգով Տաջիկստանում դեսպաններ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, որ հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում, Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանի պաշտոնից՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG