Մատչելիության հղումներ

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն


Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ
Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած և քրեական գործի վարույթը կասեցրած դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն, «Ազատության»-ը փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը դեռևս չի մանրամասնում, թե ինչի մասին է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի ահազանգը։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց։

Այս որոշումից երկու օր անց էլ՝ մայիսի 20-ին, դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Ըստ այդմ, դատարանը նշում է, որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների և Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև անհամապատասխանության կասկած, և անհրաժեշտություն կա պարզել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Գլխավոր դատախազությունն երեկ 2 բողոք ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG