Մատչելիության հղումներ

«Հեռանալիս պետք է արժանապատիվ հեռանալ». կրթության նախարարը՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի մասին


Հեռանալուց էլ պետք է արժանապատիվ հեռանալ, այսօր «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին՝ ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե նա արժանապատիվ չհեռացա՞վ, Հարությունյանը պատասխանեց. - «Կարծում եմ էն, ինչի մասին նա խոսել է, դրա մասին չի խոսում»։

2006 թվականից Հայաստանի ամենամեծ բուհը ղեկավարած և երեկ հրաժարական ներկայացրած Սիմոնյանն իր հրաժարականի ելույթի պատկառելի մասը նվիրել էր համալսարանի հարյուրամյակի կապակցությամբ պաշտոնական ոչ մի ուղերձ ու շնորհավորանք չստանալու հանգամանքին:

«Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում», - ասել է Սիմոնյանը:

Նախարարը հակադարձեց՝ Սիմոնյանը հերթական անգամ «կեղծել է»։ «Ինքը հերթական անգամ կեղծում է, որովհետև ինքն էլ շատ լավ գիտի և ինքն է հայտարարել, որ հիմնական միջոցառումները լինելու են աշնանը, և ամսի 16-ը պարզապես որոշման կայացման օրն է, և ինքը տոնակատարություններին նախապատրաստվում է աշնանը: Հերթական անգամ այդ մարդը կեղծում է, հենց սրա համար եմ ասում, որ հեռանալն էլ պետք է լինի արժանապատիվ, ոչ թե էդպես», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե սպասո՞ւմ էր Սիմոնյանի հրաժարականին, նախարարը պատասխանեց. - «Ինքը պետք է որոշեր, բայց ափսոս որ էդքան ուշ որոշեց՝ ԵՊՀ-ն հերթական անգամ տարիներով հետ գցելով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG