Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես աջակցել դատաիրավական համակարգի բարեփոխումներին


Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները, հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա, կենսական են Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար։

«Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին, որոնք բխում են, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից: Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն», - նշված է հայտարարությունում:

ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած փոխադարձ պարտավորություններին համահունչ՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:

«Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG