Երևանի Պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ԵՊՀ-ից, Սիմոնյանը գործընկերներին այդ մասին տեղեկացրել է գիտխորհրդի նիստի ժամանակ:
Երևանի Պետհամալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը «Ազատությանը» փոխանցեց, թե ինչ պատճառաբանությամբ է Արամ Սիմոնյանը հրաժարական տվել. - «Ինքը ասաց, որ «ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի, ոչ մի շնորհավորանք չեղավ 100-ամյակի կապակցությամբ, և այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»։