Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ մայիսի 22-ին անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG