Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին


Պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենի հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը, և այս ոլորտում պարոն Զուր Հաուզենի տպավորիչ ձեռքբերումները և փորձը օգտակար կլինեն, կնպաստեն հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենը ասել է, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպել վարչապետին և, առաջին անգամ գտնվելով երկրում, տպավորված է ջերմ հյուրընկալությամբ: Անդրադառնալով գլոբալ առողջապահության մարտահրավերներին՝ Զուր Հաուզենը նշել է, որ, իր կարծիքով, պատվաստումը վարակիչ հիվանդությունները կանխարգելող լավագույն լուծումներից է, և հանրային ճիշտ իրազեկումը դրա կարևորության վերաբերյալ էական նշանակություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG