Մատչելիության հղումներ

Թորբյորն Յագլանդը հեռախոսով զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդը, արխիվ, Ստրասբուրգ, 11 ապրիլի, 2019թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդը, արխիվ, Ստրասբուրգ, 11 ապրիլի, 2019թ.

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր հեռախոսով զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Գլխավոր քարտուղարը և վարչապետը քննարկել են Հայաստանում ներկայիս կացությունը, նշել են, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումը պետք է իրականացվեն համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնած միջազգային պարտավորություններին:

Յագլանդը հավաստել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին:

Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակությունն առաջիկա օրերին կմեկնի Հայաստան, որտեղ անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կառաջարկի այդ բարեփոխումների իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG