Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, քննարկվում է որոշ փողոցների անվանակոչության հարցը


Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, օրակարգում 14 հարց է, այդ թվում՝ Երևանի Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացու փողոց, Մաշտոցի պողոտան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց անվանափոխելու մասին հարցերը։

Առաջարկը «Լույս» խմբակցությանն է։

«Մովսես Խորենացին հայ եկեղեցու հոգևոր այրերի կողմից դասվել է սրբերի կարգին։ Յուրաքանչյուր փողոցի անվանում իր մեջ ներառում է պետության և մշակույթի հետ կապված կարևոր տեղեկատվություն։ Մովսես Խորենացու անվան փողոցը ներկայումս չի ընդգրկում «Սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգն առաջինն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով։ Մենք պետք է մշտապես բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր սրբերի անունները՝ կրթելով մեր սերունդներին։ Այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական լուրջ նշանակություն ևս», - հայտարարեց հարակից զեկուցող, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Իզաբելլա Աբգարյանը հակադարձեց՝ «Երևան քաղաքում փողոցները պետք է անվանակոչվեն երևանցիների, պետության, քաղաքի համար կարևորությունից, և առանձին անագանու անդամի համար իր սեփական նախընտրությունը ճիշտ չէ քաղաքին պարտադրել»։

«Անհրաժեշտ էին լայն հանրային քննարկումներ, այդ թվում՝ նաև պատմաբանների, եկեղեցու հետաքրքրված անձանց հետ», - ասաց Աբգարյանը։

Քննարկումները դեռ շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG