Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ խորհրդարանն սկսել է vetting-ի նախագծի մշակումը, բայց առայժմ մանրամասներ չի ասի։
«Նույնիսկ ուրվագծվող բաների մասին չեմ ուզում ասել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում, մենք կունենանք նախագիծ», - նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված vetting-ի:
«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարեց Փաշինյանը։