Մատչելիության հղումներ

Ապրիլին Հայաստանում անշարժ գույքի գործարքները, գները աճել են


Բազմաբնակարան շենք Երևանում, արխիվ
Բազմաբնակարան շենք Երևանում, արխիվ

Այս տարվա ապրիլին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 հազար 270 գործարք՝ մարտի համեմատ 6.9 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ` 28.9 տոկոսով ավելի:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները մարտի համեմատ աճել են 0.8 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 9.8 տոկոսով:

Հայաստանի մարզերի քաղաքներում այս տարվա ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները մարտի համեմատ աճել են 0.4 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG