Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «քաջալերում է հետամուտ լինել դատական բարեփոխումներին երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»


Միացյալ Նահանգները Հայաստանի կառավարությանը «քաջալերում է հետամուտ լինել դատական բարեփոխումներին երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն», - ասված է դեսպանատան տրամադրած գրավոր արձագանքում: ֊ «Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»:

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները: Ժամը 12։00-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, ընդգծելով, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: Խորհրդակցությունից հետո էլ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմեց դատարանների առջև իր կոչով ակցիա իրականացնող ցուցարարներին՝ հորդորելով ժամը 13:30-ին վերացնել բոլոր դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG