Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման մտադրության մասին` չհստակեցնելով, սակայն, նոր ընտրությունների ժամկետները:
Զելենսկին նաև նշել է, որ խորհրդարանականները մինչև իրենց լիազորությունների ավարտը պետք է օրենք ընդունեն պատգամավարական անձեռնմխելիության վերացման մասին:
Նորընտիր նախագահը կոչ է ուղղել Ուկրաինայի գլխավոր դատախազին, Անվտանգության ծառայության տնօրենին և պաշտպանության նախարարին` հորդորելով նրանց հրաժարականի դիմում ներկայացնել: