Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր կեսօրին մեկնարկել է երկրի վեցերորդ նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը:
Դիմելով հավաքվածներին՝ Զելենսկին հայտարարել է ,որ իր համոզմամբ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն էլ երկրի նախագահ են և պատասխանատու են պետության ապագայի համար:
«Մեզանից յուրաքանչյուրը նախագահ է: Մեզանից յուրաքանչյուրն աշխատանքային միգրանտ է և ներքին տեղահանված անձ», - հայտարարել է Զելենսկին:
Երդմնակալության արարողությանը ներկա են Ուկրաինայի նախկին հինգ նախագահներից չորսը` Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պյոտր Պորոշենկոն: