Մատչելիության հղումներ

Մարդիկ արգելափակում են դատարանների մուտքերը


Մարդիկ արգելափակել են Երևանի դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը, 20-ը մայիսի, 2019թ․
Մարդիկ արգելափակել են Երևանի դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը, 20-ը մայիսի, 2019թ․

Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մարդիկ այսօր առավոտից արգելափակում են դատարանների շենքերի մուտքերը:

Արգելափակված է, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը: Այստեղ, հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը շաբաթ օրը հրապարակեց իր որոշումը, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:

Փաշինյանը հայտնել է, որ այսօր ժամը 12:00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ ու փորձելու է տալ բոլոր հարցերի պատասխանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG