Մատչելիության հղումներ

«Որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու»․ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը Փաշինյանի կոչը քննադատողներին


«Որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու», - «Ազատության» խնդրանքով արձագանքելով ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե վարչապետի կոչը հակասահմանադրական է, ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծեց՝ բոլոր գործողությունները մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության տրամաբանության ներքո են։

Հարցին, թե դատարանի դռները փակելով արդյո՞ք չի խոչընդոտվում դատական համակարգի գործունեությունը, Կարապետյանը պատասխանեց - «Ես ամեն ինչ ասեցի, որևէ խախտում, որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու»։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակելուց մեկ օր անց վարչապետ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի առավոտյան 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հակասահմանադրական որակեցին Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտարարել է,որ վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG