«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:
Փաշինյանն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ վաղը ժամը 12։00-ին կհայտարարի Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակաևոր փուլի մեկնարկը։
Նա նաև նշել էր, որ վաղը հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։