Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց: Որոշումը այսօր հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Նախկին նախագահը դատարան չէր ժամանել:
Դատավորը հինգշաբթի երեկոյան էր անցել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Մինչ այդ Հայաստանի պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:
Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:
Մանրամասները տե՛ս այստեղ